Հարձակում նավթատար տանկերի վրա՝ Հորմուզի նեղուցում
Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է խրանական Fars գործակալությունը:
Նշվում է, որ Իրանի ուժերը հարվածել են բեռնատար նավին՝ Թեհրանի թույլտվությունն առանց ստանալու նեղուցով անցնելու փորձի պատճառով։
Հաղորդվում է նաև, որ իրանական նավը շարժվում է դեպի նեղուցի հարավային հատված՝ վնասված տանկերի անձնակազմին տարհանելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, իր համոզմամբ, շուտով կհաղթի Իրանին, ինչը, նրա խոսքով, կնպաստի Հորմուզի շրջափակման հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի հաղթահարմանը։



