ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հարբած վեգանը միս է կերել ու դիմել ոստիկանություն

Հարբած վեգանը միս է կերել ու դիմել ոստիկանություն

Վեգան (բուսակեր) աղջիկը ընկերների խաբեության պատճառով միս է կերել, որից հետո դիմել է ոստիկանությանը: Այս մասին նա հայտնել է համացանցում:

24-ամյա աղջիկը գրել է, որ ինքը սկսել է միս չուտել այն բանից հետո, երբ պարզել է, թե ինչպես է այն արտադրվում: Հետո պատմել է, որ ընկերների հետ խնջույքի է մասնակցել, որի ժամանակ ալկոհոլ է ընդունել: Ընկերներն, օգտվելով դրանից, նրան հավի մսի նագեթներ են հյուրասիրել ու ասել, որ դրանք բուսական ծագման են:

Երբ պարզվել է կատարվածը, աղջիկն իր` արդեն նախկին ընկերների դեմ ոստիկանությունում բողոք է ներկայացրել:

  • Կիսվել: