երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Հարավային ռազմական օկրուգի ավիացիան հարվածներ է հասցրել պայմանական թշնամուն՝ մշակելով Ղրիմի պաշտպանությունը

Հարավային ռազմական օկրուգի ավիացիան հարվածներ է հասցրել պայմանական թշնամուն՝ մշակելով Ղրիմի պաշտպանությունը

Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 20 ինքնաթիռ հրթիռային ռմբակոծության է ենթարկել պայմանական հակառակորդին՝ թույլ չտալով դեսանտի վայրէջք կատարել Ղրիմի  ափերին:

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սու-30 ՍՄ կործանիչները և Սու-24 Մ ու Սու-34 ռմբակոծիչները թռիչքներ են կատարել թիրախային տարածք ցածր և ծայրահեղ ցածր բարձրությունների վրա:

Զորավարժություններին մասնակցել է ավելի քան 20 ինքնաթիռ:

Հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են հոկտեմբերի 13-ին Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում: Միջոցառմանը կմասնակցեն նաև Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազաների ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Աբխազիայում, Հայաստանում, Հարավային Օսիայում, նաև Սևծովյան նավատորմի, Կասպյան նավատորմի ուժերի մի մասը:

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է մոտ 8 հազար մարդու ներգրավել Հարավային ռազմական օկրուգի վարժանքներին, նաև մինչեւ 350 միավոր ռազմական տեխնիկա:

Զորավարժությունների նպատակներից է է հարավ-արևմտյան ռազմավարական ուղղությամբ զորքերի պատրաստվածության ստուգումը:

  • Կիսվել: