Հարավային Կովկասում տիրող իրավիճակը մեծ ուշադրություն է պահանջում. ՌԴ ԱԽ քարտուղար
Իրավիճակը Հարավային Կովկասում մեծ ուշադրություն է պահանջում։ Այս մասին ասված է Ռուսաստանի Անվտանգության խորհրդին առընթեր գիտափորձագիտական խորհրդի ԱՊՀ խնդիրների հարցերով կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Մասնավորապես նշվում է. «Բացելով կոմիտեի նիստը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովն ընդգծել է, որ Հարավային Կովկասի ներկայիս իրավիճակը մեծ ուշադրություն է պահանջում, և տարածաշրջանային խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է գտնել և օգտագործել տարածաշրջանային լուծումներ»:
Նշվում է նաև, որ Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական համալսարանի ռեկտոր Անատոլի Տորկունովի նախագահությամբ կոմիտեի անդամները նիստի ընթացքում վերլուծել են Անդրկովկասի հանրապետությունների հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական գործընթացների անկայունության աճը:



