Հարավային Կովկասի խնդիրներն առաջին հերթին պետք է լուծեն իրենք՝ տարածաշրջանի երկրները. Ալիևի ներկայացուցիչ
Հարավային Կովկասի խնդիրներն առաջին հերթին պետք է լուծեն իրենք՝ տարածաշրջանի երկրները։ Այս մասին BBC ռադիոյի ուղիղ եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Այս առումով բնական է, որ երկրները դեմ են արտատարածաշրջանային խաղացողների վնասակար միջամտությանը տարածաշրջանի գործերին, հավելել է Ամիրբեկովը։
Նա որպես արտաքին միջամտության օրինակ նշել է Ֆրանսիան, որն իբրև թե «չարաշահում է իր առաջատար դերը միջազգային այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրամիությունը, Եվրախորհրդարանը և անգամ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը»։