շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հարավային Կորեայի նախագահին Սեուլում փորձել են ձերբակալել

Հարավային Կորեայի նախագահին Սեուլում փորձել են ձերբակալել

Հարավային Կորեայի քննիչներն ու դատախազները մտել են պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ Յոլի նստավայր՝ դատարանի որոշմամբ նրան ձերբակալելու համար, սակայն Յունի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել դա անել: Այս մասին տեղեկացնում է Yonhap-ը:

Նշվում է, որ նախ՝ կոռուպցիայի հետաքննության բյուրոյի աշխատակիցների ճանապարհը փակել է ռազմական մի ստորաբաժանում, հետո զինվորականները նրանց ներս են թողել, սակայն անվտանգության ծառայությունը թույլ չի տվել ձերբակալել նախագահին։

Երկրում ռազմական դրություն մտցնելու փորձի համար դեկտեմբերին իմփիչմենթի ենթարկված նախագահ Յունի անվտանգության ծառայությունն ավելի վաղ արդեն փակել էր իրավապահ մարմինների ճանապարհը՝ թույլ չտալով խուզարկություն կատարել Յունի նստավայրում՝ նրա դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Յունի փաստաբանները հայտարարել են, որ անօրինական են համարում Սեուլի դատարանի կողմից այս շաբաթ տրված կալանավորման հրամանը և ձերբակալության փորձը:

Ուրբաթ օրը Սեուլի 2700 ոստիկաններ շրջափակել են նախագահական նստավայրը: Այս կերպ ոստիկանությունը փորձում է կանխել անկարգությունները, որոնք, ենթադրաբար, կարող են սկսել Յուն Սոկ Յոլի կողմնակիցները։

Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի քննիչները, պաշտոնանկ նախագահ Յուն Սոկ Յոլի անվտանգության ծառայության հետ ժամեր տևած դիմակայումից հետո, հրաժարվել են նրան ձերբակալելու մտադրությունից:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: