ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր պատրաստակամությունը՝ աշխատելու Խաղաղության խորհրդի ծրագրի իրականացման ուղղությամբ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կիրակի օրը հաստատել է իր պատրաստակամությունը՝ աշխատելու Գազայի հատվածում հակամարտության խաղաղ կարգավորման Խաղաղության խորհրդի ծրագրի իրականացման ուղղությամբ։
EFE-ի փոխանցմամբ՝ շարժումը շեշտել է, որ պատրաստ է «աշխատել պատասխանատու ձևով»։
«Այս փուլում առաջնահերթությունը պետք է լինի համաձայնագրի բոլոր ասպեկտների լիարժեք իրականացումը։ Սա կհանգեցնի լիակատար հրադադարի, մեր ժողովրդի վրա հարձակումների դադարեցման, իսրայելական զորքերի դուրսբերման ավարտի և սահմանային անցակետերի բացման», – նշել է ՀԱՄԱՍ-ը։
Կիրակի օրը ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ գոհ չէ ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված Խաղաղության խորհրդի ծրագրից։



