կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ՀԱՄԱՍ շարժումը չի համաձայնել Գազայի հատվածի վերաբերյալ առաջարկվող գործարքին. Նեթանյահուի գրասենյակ

ՀԱՄԱՍ շարժումը չի համաձայնել Գազայի հատվածի վերաբերյալ առաջարկվող գործարքին. Նեթանյահուի գրասենյակ

ՀԱՄԱՍ շարժումը չի համաձայնել Գազայի հատվածի վերաբերյալ առաջարկվող գործարքին և պատանդների ազատ արձակմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը՝ հերքելով մամուլում տարածված համպատասխան տեղեկությունը:

«Հակառակ տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը դեռ չի արձագանքել գործարքին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Իսրայելի պետական ​​հեռուստառադիոընկերությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը հավանություն է տվել Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի առաջարկվող տարբերակին։

  • Կիսվել: