ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու համար
ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու համար և հետաձգել է ևս երեք իսրայելցի պատանդների անունների հրապարակումը, որոնք պետք է փոխանակվեին պաղեստինցի գերիների հետ, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է հայտարարեր երեք պատանդների անունները, որոնք պետք է ազատ արձակվեին փետրվարի 8–ին, սակայն նախատեսված վերջնաժամկետն անցել է, և անունները չեն հրապարակվել:
Հաղորդվում է նաև, որ ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Իսրայելին հունվարի 19-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրի համաձայն՝ սնունդ ու այլ հումանիտար օգնություն տեղափոխող հարյուրավոր բեռնատարների մուտքը ձգձգելու համար: