Ներկայացվել է սեպտեմբերի 14-21-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է սեպտեմբերի 14-21-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:
Տասնօրյակի ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները։
Հովտային շրջաններում կատարվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, խաղողի, ձմերուկի, սեխի, եգիպտացորենի, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ հնդավորների, կարտոֆիլի, կաղամբի բերքահավաք։
Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի և նախացանքի աշխատանքները։
Եղանակային պայմաններն նպաստավոր են եղել մշակաբույսերի հասունացման և մասսայական բերքահավաքի համար։
Մշակաբույսերի աճի և զարգացման համար կարևոր գործոն հանդիսացող հողի խոնավության պաշարները հողի 20–40 սմ խորության շերտում կազմել են լեռնային շրջաններում՝ 14-43%, նախալեռնային շրջաններում՝ 11-51%, իսկ հովտային շրջաններում՝ 10–42%։



