ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը իսրայելական հարձակման հետեւանքների պատճառով

Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը իսրայելական հարձակման հետեւանքների պատճառով

Հալեպի միջազգային օդանավակայանը չորեքշաբթի առավոտյան իսրայելական հրթիռային հարձակման հետեւանքով առաջացած վնասի պատճառով դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին հայտնում է Սիրիայի Տրանսպորտի նախարարությունը։

Հայտարարության համաձայն՝ հարձակումը հանգեցրել է նրան, որ վնասվել են թռիչքուղին եւ նավիգացիոն սարքավորումները։

Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական ինքնաթիռները  հրթիռային հարված են հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջանում։ Հարձակումը կատարվել է Միջերկրական ծովի կողմից։

  • Կիսվել: