ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գյուլին փոխարինել է Բոզդաղը․ Թուրքիան արդարադատության նոր նախարար ունի

Գյուլին փոխարինել է Բոզդաղը․ Թուրքիան արդարադատության նոր նախարար ունի

Թուրքիայում արդարադատության նոր նախարար է դարձել Բեքիր Բոզդաղը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
 
Բոզդաղը արդարադատության նախկին նախարարն է եղել, ներկայում ղեկավարում է խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովը։ Արդարադատության նախարարի պաշտոնում նա կփոխարինի Աբդուլհամիդ Գյուլին։
 
Իրավաբան և քաղաքական գործիչ Բոզդաղը աստվածաբանության ֆակուլտետի բակալավրի աստիճան ունի։ Նա նաև իրավունքի բակալավրի աստիճան է ստացել Սելչուկի համալսարանում։

  • Կիսվել: