ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Գուտերեշն ու Կատարի վարչապետը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը

Գուտերեշն ու Կատարի վարչապետը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կատարի վարչապետ շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանիի հետ քննարկել է Գազայի հատվածում ստեղծված բարդ իրավիճակը։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:

՛՛Պաշտոնյաները համաձայնել են, որ իսրայելական լայնամասշտաբ ռազմական գործողությունը Ռաֆահում աղետալի կլինի և պետք է կանխվի:

Գուտերեշը խորը երախտագիտություն է հայտնել Կատարին՝ Գազայում հրատապ հրադադարի և պատանդների անհապաղ ազատման շուրջ համաձայնության հասնելու նրա շարունակական միջնորդական ջանքերի համար՛՛,-նշված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:

  • Կիսվել: