շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Գուտերեշի հայտարարությունից հետո Իսրայելը դադարեցրել է վիզաների տրամադրումը ՄԱԿ-ի աշխատակիցներին

Գուտերեշի հայտարարությունից հետո Իսրայելը դադարեցրել է վիզաների տրամադրումը ՄԱԿ-ի աշխատակիցներին

Իսրայելը մերժել է վիզա տրամադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ  Մարտին Գրիֆիթսին և մտադիր չէ տրամադրել նաև կազմակերպության մյուս աշխատակիցներին: Իր հերթին Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ չի հանդիպելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Պատճառը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունն է, որում ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա տեղի չի ունեցել «առանց պատճառի»: Նա նշել էր, որ «Պաղեստինի ժողովրդի դժգոհությունները չեն կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի հրեշավոր հարձակումները», միաժամանակ հավելել, որ «այս սարսափելի հարձակումները չեն կարող արդարացնել պաղեստինցի ժողովրդի հավաքական պատիժը»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ վրդովված է Իսրայելի սխալ մեկնաբանություններից: «Ես ցնցված եմ Անվտանգության խորհրդում երեկվա իմ որոշ հայտարարությունների սխալ մեկնաբանությունից, իբր դրանք արդարացնում են ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունները, դա ճիշտ չէ»,- ասել է Գուտերեշը:

  • Կիսվել: