Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին անընդունելի է համարում Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների վրա գրոհները։ Այս մասին նշված է X-ում ԱԷՄԳ տարածած հաղորդագրության մեջ։
Գործակալությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով զոհվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցը՝ վերանորոգման արտադրամասի եռակցողը։
«Գրոսին հայտնել է, որ ատոմային էլեկտրակայանի անձնակազմի վրա ցանկացած հարձակում բացարձակապես անընդունելի է և խախտում է զինված հակամարտության ժամանակ միջուկային անվտանգության յոթ անփոխարինելի հիմնասյուները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Գրոսին կրկին կոչ է արել առավելագույն ռազմական զսպվածություն ցուցաբերել հակամարտության ընթացքում միջուկային վթարի վտանգը կանխելու համար։
Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը ռուսական ուժերի վերահսկողության տակ է անցել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների առաջին օրերին՝ 2024 թ. մարտի 4-ին՝ Էներգոդարում մարտերից հետո։



