Գրենլանդիայում տեղակայված դանիական զորքերը բերվել են մարտական պատրաստության
Գրենլանդիայում տեղակայված դանիական զորքերին հրաման է տրվել պատրաստ լինել մարտական գործողությունների՝ հնարավոր հարձակման դեպքում: Այս մասին տեղեկացնում է HLN-ը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հունվարի 22-ին հայտարարել էր, որ թագավորությունը պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ Արկտիկայի անվտանգության հարցերի շուրջ, սակայն թույլ չի տա, որ Գրենլանդիայի վերաբերյալ «կարմիր գծերը» խախտվեն։ Նա ընդգծել էր, որ Դանիան մնում է ինքնիշխան պետություն, և նրա հիմնարար սկզբունքները ենթակա չեն զիջման։ Միացյալ Նահանգների հետ գործող պաշտպանական համաձայնագիրը սկիզբ է առնում 1951 թվականից, և տարածաշրջանում անվտանգության ամրապնդման հարցերը կարող են քննարկվել այդ շրջանակում։
Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ կղզու վերահսկողության վերաբերյալ ապագա համաձայնագրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին։ Նա հավելել էր, որ համաձայնագիրը նախատեսում է Միացյալ Նահանգների համար Գրենլանդիա «լիարժեք հասանելիություն» առանց «ժամանակային սահմանափակումների», իսկ մանրամասները դեռևս քննարկվում են։


