կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Գլադկովը հայտնել է, որ ուկրաինական դրոնները հարձակվել են Բելգորոդի և Բորիսովի շրջանների երեք բնակավայրերի վրա

Գլադկովը հայտնել է, որ ուկրաինական դրոնները հարձակվել են Բելգորոդի և Բորիսովի շրջանների երեք բնակավայրերի վրա

Ուկրաինական դրոնները հարձակվել են Բելգորոդի և Բորիսովի շրջանների երեք բնակավայրերի վրա։ Այս մասին իր տելեգամյան ալիքում հայտնել է շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայի զինված ուժերը դրոնների օգնությամբ հարվածներ են հասցրել մեր մարզի երեք բնակավայրերի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Բելգորոդի շրջանի Ռովենեկ գյուղի մոտակայքում շարժվող մեքենայի վրա դրոն է հարձակվել։ Պայթյունի հետևանքով տրանսպորտային միջոցը լրջորեն վնասվել է»:

Բացի դրանից՝ մարզպետը հավելել է, որ Բորիսովի շրջանի Բերեզովկա գյուղում երեք կամիկաձե դրոններ հարվածներ են հասցրել մասնավոր հատվածի։ Հարձակումներից մեկի հետևանքով ավտոմեքենա է վնասվել։ Կլիմովո խուտորում ԱԹՍ-ից պայթուցիկ սարք է նետվել մասնավոր տան վրա:

  • Կիսվել: