հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ղազախստանը կդադարեցի ռազմական արտադրանքի արտահանումը մինչև 2023-ի սեպտեմբեր

Ղազախստանը կդադարեցի ռազմական արտադրանքի արտահանումը մինչև 2023-ի սեպտեմբեր

Ղազախստանը դադարեցնում է ռազմական արտադրանքի արտահանումը մինչև 2023 թվականի սեպտեմբեր, հայտնել են երկրի կառավարության մամուլի ծառայությունից։

Ինչպճես հաղորդվում է՝ այսօր Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը ռազմական արդյունաբերության հարցերով հանձնաժողովի նիստ է անցկացրել։ Նիստի մասնակիցները քննարկել են արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության առաջարկը՝ մինչև 2023 թվականի օգոստոսի վերջ զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական արտադրանքի արտահանումը դադարեցնելու վերաբերյալ։

Առաջարկն արժանացել է հանձնաժողովի անդամների հավանությանը:

  • Կիսվել: