չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ղազախստանում իշխանությունը բռնությամբ զավթելու կասկածանքով բերման են ենթարկվել Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարը և նրա տեղակալները

Ղազախստանում իշխանությունը բռնությամբ զավթելու կասկածանքով բերման են ենթարկվել Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարը և նրա տեղակալները

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին փոխնախագահները կասկածվում են իշխանությունը բռնությամբ զավթելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, հաղորդում է երկրի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։
 
«Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն շարունակում է ԱԱԿ նախկին նախագահ Քարիմ Մասիմովի նկատմամբ պետական դավաճանության փաստի նախաքննությունը։ Սույն գործի շրջանակում լրացուցիչ հետաքննություն է սկսվել իշխանության բռնի զավթման և պաշտոնեական դիրքի չարաշահմանն ուղղված գործողությունների փաստերի վերաբերյալ», - ասված է Ազգային անվտանգության կոմիտեի հաղորդագրությունում։
 
«Այդ հանցագործությունները կատարելու կասկածանքով, բացի Մասիմովից, բերման են ենթարկվել Ազգային անվտանգության կոմիտեի նախկին փոխնախագահ, «A» հատուկ նշանակության ծառայության պետ Սադիկուլովը և Ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահ Էրգոժինը», - ասվում է զեկույցում։

  • Կիսվել: