Ղազախստանում բախումների ժամանակ սպանվել է 164 մարդ
Ղազախստանում բախումների ժամանակ սպանվել է 164 մարդ:
Ղազախստանում անկարգությունների ժամանակ ավելի քան 160 մարդ է զոհվել, հայտնում է «Sputnik Ղազախստանը»։
«Ղազախստանում անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել»,- ասվում է Telegram-ում գործակալության հաղորդագրության մեջ։
Զոհերի մեծ մասը՝ 103, գրանցվել է Ալմաթիում։ Ղազախստանի հիվանդանոցներում 83 մարդ ծանր վիճակում է։
Անկարգությունների հետեւանքով հանրապետության տարբեր մարզերում բուժօգնության է դիմել 2265 մարդ։ Ամենից շատ Ալմաթիում՝ 1100, Ալմաթիի մարզում՝ մոտ 300, Ժամբիլի եւ Կիզիլորդայի շրջաններում՝ 200-ական մարդ։
719 հիվանդ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, հայտնում է «Խաբար 24-ը»։
Նշենք, որ հունվարի 10-ին երկրում սգո օր է հայտարարված։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։