չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակվել է վեց հրթիռ

Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակվել է վեց հրթիռ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից վեց հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, հինգը որսացել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, իսկ մեկն ընկել է բաց տարածքներում։

«Վեց հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից որսացել է հինգ հրթիռ, մեկ հրթիռ ընկել է բաց տարածքներում»,- հայտնում է բանակը Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ բանակը հայտարարել էր իսրայելական Աշկելոն, Սդերոտ քաղաքներում, ինչպես նաև Գազայի հատվածին հարող տարածքում տագնապի ազդանշաններ հնչեցնելու մասին։

  • Կիսվել: