ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության սկզբից ի վեր զոհվածների թիվը հասել է 48 հազար 388-ի

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության սկզբից ի վեր զոհվածների թիվը հասել է 48 հազար 388-ի

Փրկարարները Գազայի հատվածում վերջին երկու օրերին փլատակների տակից դուրս են բերել ավելի քան 20 դի: Այս մասին հայտնել է Պաղեստինի Առողջապահության նախարարությունը:

«Վերջին երկու օրերին Գազայի հիվանդանոցներ են տեղափոխվել 23 զոհվածների մարմիններ, որոնցից 21-ը դուրս է բերվել փլատակների տակից: Եվս երկու մարդ մահացել է, իսկ 48-ը վիրավորվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության սկզբից ի վեր զոհվածների թիվը հասել է 48 հազար 388-ի, վիրավորվել է 111 հազար 803 մարդ:

  • Կիսվել: