երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի

Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի

Գազայի հատվածում Իսրայելի բանակի գիշերային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 24 պաղեստինցի, այդ թվում՝ կանայք և երեխաներ, տասնյակ մարդիկ տուժել են: Այս մասին հաղորդում է պաղեստինյան պաշտոնական WAFA լրատվական գործակալությունը։ Իսրայելական բանակն ամբողջ գիշեր ականանետային և հրետանային ռմբակոծության է ենթարկել Գազայի տարբեր շրջանները: 

Պաղեստինյան Կարմիր մահիկի շտապօգնության մեքենաները Թալ Ալ-Հավայից դուրս են բերել 6 զոհվածի մարմին:

 

  • Կիսվել: