Ֆրյազինո քաղաքի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի պատճառը հայտնի է
Հայտնի է դարձել Մոսկվայի շրջանի Ֆրյազինո քաղաքի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի պատճառը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել են օպերատիվ ծառայություններից՝ գազի բալոնը պայթյուն է առաջացրել Ֆրյազինո քաղաքի՝ 4,5 հազար քառակուսի մետր մակերեսով այրվող վարչական շենքում:
Այժմ հրշեջներն աշխատում են շրջակայքում, ներսում դեռ մարդիկ մնացել են։ Վերջին տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է ութ մարդ։