շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ֆրանսիայում փոթորկի հետևանքով երկու մարդ է զոհվել

Ֆրանսիայում փոթորկի հետևանքով երկու մարդ է զոհվել

Ֆրանսիայում տեղի ունեցած ուժգին ամպրոպների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, հայտնում է AFP-ն։

Վերին Վիեն դեպարտամենտի Սեն Վիկտյուրիեն համայնքում ծառի ընկնելու հետևանքով կին է մահացել։ Իսկ Իզեր դեպարտամենտի Դոլոմյե համայնքում, կայծակի հարվածից բռնկված արհեստանոցում, հայտնաբերվել է տղամարդու այրված մարմին, հաղորդում է Euronews-ը։

Հինգշաբթի երեկոյան երկրի կենտրոնական և արևելյան 30 դեպարտամենտներում ամպրոպների և խոշոր կարկուտի վտանգի պատճառով հայտարարվել էր վտանգի «նարնջագույն» մակարդակ։

  • Կիսվել: