երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ֆրանսիական ընկերություններին կոչ են արել խստորեն պահպանել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

Ֆրանսիական ընկերություններին կոչ են արել խստորեն պահպանել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

 Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը կոչ Է արել Ռուսաստանում աշխատող ֆրանսիական ընկերություններին՝ խստորեն պահպանել եվրոպական պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ: «Ֆրանսիայի դիրքորոշումը շատ հստակ Է. պատժամիջոցներ, բոլոր պատժամիջոցները, ոչինչ՝ բացի պատժամիջոցներից…

Ուստի միակ բանը, ինչը մենք խնդրում ենք (ֆրանսիական) ընկերություններից, պատժամիջոցները խստորեն պահպանելն Է, որոնք ընդունվել են քաղաքական մակարդակով»,-հայտարարել Է լե Մերը՝ հանդես գալով Europe 1 ռադիոկայանի եթերում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների նպատակը Եվրոպայի ձեռնարկատերերին չվնասելն Է, այլ Ռուսաստանի ղեկավարությանը վնաս հասցնելը: Մարտի 29-ին Decathlon ֆրանսիական ընկերությունը հայտարարել Է Ռուսաստանում խանութների աշխատանքի դադարեցման մասին: Միեւնույն ժամանակ Leroy-Merlin եւ Auchan ընկերությունները որոշել են շարունակել իրենց գործունեությունը ՌԴ-ում: ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանել Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: