երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Եվրոպան շարժվում է սխալ ուղղությամբ. Թրամփ

Եվրոպան շարժվում է սխալ ուղղությամբ. Թրամփ

Եվրոպան շարժվում է սխալ ուղղությամբ: Այս մասին Դավոսում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է BBC News-ը:

Նա նշել է, որ ինքը «չի ճանաչում Եվրոպան»։ Թրամփի խոսքով՝ իր ընկերները վերադառնում են Եվրոպայի տարբեր մասերից և ասում իրեն, որ «չեն ճանաչում այն»։

«Ես սիրում եմ Եվրոպան, ուզում եմ տեսնել, թե ինչպես է աճում, բայց սխալ ուղղությամբ է շարժվում։ Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել»,-հավելել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը հիշատակել է նաև «անվերահսկելի զանգվածային միգրացիայի» և ռեկորդային բյուջետային ու առևտրային դեֆիցիտի մասին։

«Մեր աշխարհի որոշ մասեր փլուզվում են աչքներիս առաջ, և առաջնորդները ոչինչ չեն անում դա կանխելու համար»,- ասել է նա։

«Փորձագետները պնդում էին, թե իմ ծրագրերը կհանգեցնեն անկման և լուրջ գնաճի, բայց մենք ապացուցեցինք, որ նրանք սխալվում են»,-հավելել է ԱՄՆ նախագահը:

  • Կիսվել: