Եվրամիությունն ակտիվացնում է ջանքերը ԱլԳ կայունության և բարեփոխումների ծրագրի իրականացման համար
ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումը հնարավորություն ընձեռեց ամփոփել ԱլԳ ձեռքբերումները և նախանշել հստակ առաջարկություններ ապագա քաղաքականության համար՝ ասված է Եվրոպական Խորհրդի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախարարները քննարկել են, թե ինչպես Արևելյան գործընկերությունը կարող է շարունակել ապահովել անդամ պետությունների և գործընկեր երկրների կարիքների բավարարումը, որոնք պետք է լինեն համատեղ աշխատանքի հիմնական առաջնահերթությունները 2024 թ.: Անդրադարձ է եղել ԱլԳ տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացմանը և Կենտրոնական Ասիայի ու Արևմտյան Բալկանների հետ համագործակցության ընդլայնմանը:
«ԵՄ-ն, անդամ և գործընկեր պետություններն ակտիվացնում են իրենց ջանքերը Արևելյան գործընկերության վերականգնման, կայունության և բարեփոխումների ծրագրի իրականացման, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի համար Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի շարունակական հետևանքների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ»,- նշել են ԵՄ-ում:
Հանդիպմանը քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանական, թվայնացման, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության, օրենքի գերակայության և անվտանգության հարցերի շուրջ համագործակցությունը: