ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Եվրամիության երկրները գնել են ուկրաինական հացահատիկի ավելի քան 80 տոկոսը

Եվրամիության երկրները գնել են ուկրաինական հացահատիկի ավելի քան 80 տոկոսը

ԵՎրամիության երկրները դարձել են ուկրաինական հացահատիկի հիմնական գնորդները, նրանց բաժին է ընկել բոլոր մատակարարումների 81%-ը, նշել է «РИА Новости» գործակալությունը։

Չնայած ամռան առաջին երկու ամիսներին մատակարարումների ընդհանուր կրճատմանը՝ արևմտյան երկրները կտրուկ ավելացրել են իրենց գնումներն Ուկրաինայից։ Արդեն գնվել է 625 մլն դոլարի հացահատիկ, նախորդ տարվա 380 մլն դոլարի դիմաց։ Միևնույն ժամանակ, մնացած երկրները գրեթե յոթ անգամ կրճատել են գնումները։ Նախորդ տարի գումարը կազմել է 967 միլիոն դոլար, այս տարի՝ 146 միլիոն դոլար:

Այսպիսով, եթե 2021 թվականին արևմտյան երկրներին բաժին է ընկել Ուկրաինայի հացահատիկի մատակարարումների միայն 28%-ը, ապա 2022 թվականին նրանց մասնաբաժինը հասել է 81%-ի։

Հացահատիկի հիմնական գնորդը դարձել է Ռումինիան, որը 2021 թվականի հունիս-հուլիսին կատարած 213,4 հազար դոլարի գնումից 1500 անգամ ավելացրել է գնումները՝ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում հասցնելով դրանք 314 միլիոն դոլարի։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանը, որն ամառային երկու ամիսների արդյունքներով գնումներն ավելացրել է 29 անգամ և հասցրել 122,6 մլն դոլարի։ Երրորդ տեղում Թուրքիան է՝ ներմուծումն ավելացրել է 33%-ով՝ մինչև 90 մլն դոլար։

Չորրորդ տեղը զբաղեցրել է Հունգարիան, որը հացահատիկ է գնել 69 միլիոն դոլարի՝ մեկ տարի առաջվա 137 հազար դոլարի դիմաց: Եգիպտոսը հինգերորդ տեղում է՝ 25,6 մլն դոլարով՝ գրեթե հինգ անգամ պակաս նախորդ տարվա ցուցանիշից։ Այս ամառ ուկրաինական հացահատիկի գնման առաջատարների տասնյակում են նաև Սլովակիան, Լիբանանը, Նիդեռլանդները, Գերմանիան և Իսպանիան:

Անցյալ տարի ուկրաինական հացահատիկի խոշորագույն գնորդների տասնյակում եղել են Չինաստանը, Նիդեռլանդները, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Թուրքիան, Լիբիան, Իսրայելը, Բելգիան և Իսպանիան:

  • Կիսվել: