կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Եվրահանձնաժողովի նախագահը Թուրքիային զսպվածության կոչ է արել

Եվրահանձնաժողովի նախագահը Թուրքիային զսպվածության կոչ է արել

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Թուրքիային կոչ է արել զուսպ գործել Սիրիայում եւ դադարեցնել ռազմական գործողությունը, որը, ըստ նրա, չի հանգեցնի դրական արդյունքների, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքիան Սիրիայի հետ սահմանին անվտանգության հետ կապված մտահոգություն ունի։ Այնուամենայնիվ, ես Թուրքիային եւ մյուս խաղացողներին կոչ եմ անում գործել զսպվածությամբ եւ դադարեցնել գործողությունները, որոնք արդեն կատարվում են։ Այս ռազմական գործողությունը չի հանգեցնի դրական արդյունքների»,-Եվրախորհրդարանում ասել է Յունկերը։

Հիշեցնենք, որ թուրքական ավիացիան «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ստորաբաժանումների դեմ՝ ավիահարվածներ հասցնելով Ռաս Էյլ Այն քաղաքին, որը Խասեկեի մարզում է։ Թուրքական ավիացիայի հարվածներին է ենթարկվել նաև Թել Աբյադը։

  • Կիսվել: