Եթե Իսրայելը շարունակի ռմբակոծել Լիբանանը, ապա Իրանը դուրս կգա երկշաբաթյա հրադադարից. իրանական ԶԼՄ-ներ
Եթե Իսրայելը շարունակի ռմբակոծել Լիբանանը, ապա Իրանը դուրս կգա երկշաբաթյա հրադադարից: Այս մասին հայտնում են իրանական Fars և Tasnim հեռուստաալիքները:
՛՛Կա՛մ Թրամփը չի կարող վերահսկել Նեթանյահուին, կա՛մ ԱՄՆ բանակը գործողությունների ազատություն է տվել Սիոնիստական ռեժիմին՛՛: Մի քանի ժամ առաջ Իսրայելը հակամարտության սկզբից ի վեր ամենազանգվածային հարվածներից մեկն է հասցրել Լիբանանին։ Իրանն էլ դադարեցրել է Հորմուզով լցանավերի տեղաշարժը Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո՛՛,-հաղորդում է Fars-ը:


