Ես կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին․ Թրամփ
Ես կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ համաձայնության կհասնենք: Մենք նախկինում էլ ենք կարողացել համաձայնության գալ։ Այստեղ ժամկետներ չենք կարող սահմանել. չափազանց շատ բան է խաղադրույքին դրված»,-ասել է Թրամփը՝ որպես օրինակ բերելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը։



