շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ես այն ցրիվ կտամ. Թրամփը՝ Խարկ կղզու մասին

Ես այն ցրիվ կտամ. Թրամփը՝ Խարկ կղզու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել իրանական Խարկ կղզուն կրկին հարվածելու տարբերակը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով «PBS» ցանցի լրագրող Լիզ Սոնդերսին:

Նշվում է, որ Թրամփն ընդգծել է, որ հակամարտության հետագա սրման դեպքում պատրաստ է ամբողջությամբ ոչնչացնել կղզում առկա ենթակառուցվածքը:

«Ես նորից կհարվածեմ։ Այո, նրանց պարզ ասել եմ՝ ես այն (կղզին-խմբ.) ցրիվ կտամ»,-նշել է ԱՄՆ նախագահը:

Նա նաև հավելել է, որ նախորդ հարձակման ժամանակ հատուկ հրամայել էր «100 յարդ» (մոտ 91 մետր) հեռավորություն պահպանել «նավթի հետ կապված» օբյեկտների շուրջ: Ըստ Թրամփի՝ արկերը «նույնիսկ մոտ չեն ընկել» տերմինալներին, քանի որ ինքը չի ցանկացել ամբողջությամբ ոչնչացնել կոմունիկացիաները, որոնց վերականգնման և հավաքման համար «տարիներ կպահանջվեին»:

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր կղզուն հարվածելու մասին՝ սպառնալով հարձակվել այնտեղ առկա նավթային ենթակառուցվածքի վրա, եթե Իրանը Հորմուզի նեղուցում խոչընդոտներ ստեղծի նավագնացության համար:

  • Կիսվել: