Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր
Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29-ը), ասել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է համաձայնեցնել խաղաղության հպայմանագրի հիմնարար սկզբունքները` նախքան լայնածավալ պայմանագիր կնքելը։
«Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև»–, ասել է նա։