երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Էրդողանը «սադրիչ» է որակել Հայաստանի գործելակերպը Կովկասում

Էրդողանը «սադրիչ» է որակել Հայաստանի գործելակերպը Կովկասում

Սեպտեմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո, որի ընթացքում նաև ամփոփվել է նրա կատարած այցը Սոչի և հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հերթական ծավալուն ելույթն է ունեցել։ Նա, խոսելով Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներից, մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին տարածաշրջանի խնդիրներն էլ ավելի խորացնելու մեջ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

«․․․ [Սիրիայում] վերջին օրերին տեղի ունեցող զարգացումները բացահայտ ցույց են տալիս մեր մտահոգությունների ու զգուշացումների իրավացիությունը։ Ոչ թե լուծման, այլ խնդրի մասը լինելու ռեժիմի համառությունն էլ ավելի է խորացնում տարածաշրջանի խնդիրները։ Որպես Թուրքիա վճռական ենք շարունակել աշխատել մնայուն լուծման համար՝ Սիրիայի տարածքային ամբողջականության, դեմոգրաֆիական իրողությունների՝ ներառյալ էթնիկ և մազհաբային սկզբունքի հիման վրա։ Բոլոր կողմերին, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանի խմբերի վրա՝ ներառյալ Ամերիկային, Ռուսաստանին, Իրանին, ռեժիմին հրավիրում ենք ջանք ցուցաբերել այդ ուղղությամբ»,-նշել է Էրդողանը։

Այնուհետև շեշտելով Թուրքիայի հարավային սահմանների անվտանգության կարևորության մասին՝ Էրդողանն անդրադարձել է նաև Կովկասում տիրող իրավիճակի զգայունությանը։ Այդ համատեքստում նա «սադրիչ» է որակել Հայաստանի գործելակերպը։ 

  • Կիսվել: