երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Թուրքիան 2 հրդեհաշեջ ինքնաթիռ է ուղարկել Ֆրանսիա

Թուրքիան 2 հրդեհաշեջ ինքնաթիռ է ուղարկել Ֆրանսիա

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ Եվրոպայում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Թուրքիան 2 հրդեհաշեջ ինքնաթիռ է ուղարկել Ֆրանսիա։

Նախարարի փոխանցմամբ՝ աջակցությունը տրամադրվել է Ֆրանսիայի դիմումի համաձայն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարականով։ Յումաքլըն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է իր փորձով ու ռեսուրսներով աջակցել նաև այլ երկրների։

Ավելի վաղ Թուրքիան 2 հրդեհաշեջ ինքնաթիռ էլ ուղարկել էր Իսպանիա, որտեղ ևս խոշոր անտառային հրդեհներ էին բռնկվել:

Նշենք, որ Եվրոպայի հարավում օրեր շարունակ չդադարող անտառային խոշոր հրդեհները լուրջ մարդասիրական ճգնաժամ են առաջացրել Իսպանիայում և Ֆրանսիայում: Բնակավայրերին և տրանսպորտային հանգույցներին կրակի մոտենալու պատճառով երկու երկրներում տարհանվածների թիվը հասել է 310.000-ի:

  • Կիսվել: