Էրդողանը Իրանում Պուտինի հետ կքննարկի «հացահատիկի խնդրի» վերաբերյալ հանդիպման արդյունքները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է Իրանում կայանալիք հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ստամբուլում «հացահատիկի հարցով» Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները։ Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber-ը:
«Նախագահները կքննարկեն Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքները, ընդունված որոշումները: Ակնկալվում է, որ այս շաբաթ Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու վերջնական փաստաթուղթը», - հայտնում է TRT Haber-ը։