Էրդողանը հայտնել է, որ Զելենսկին համաձայն է Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում
Արեւմուտքի երկրները մինչեւ հիմա ոչինչ չեն արել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը թուլացնելու համար։ Այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում թուրք լրագրողների հետ զրույցի ժամանակ, Կիեւ կատարած այցից վերադառնալիս, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այս անգամ ես պետք է ասեմ դա շատ հստակ։ Եթե ուշադրություն դարձնենք այդ գործընթացին (լարվածությանը ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ), ապա, ցավոք, Արեւմուտքը մինչեւ հիմա ոչինչ չի արել այդ հարցի լուծման համար։ Ես մեծ նշանակություն եմ տալիս [Ռուսաստանի նախագահ պարոն Վլադիմիր] Պուտինի հետ հանդիպմանն այս հարցով, որովհետեւ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ես տեսա, որ մենք արդեն պայմանավորվածություն ունենք այդ հարցերի վերաբերյալ։ Ներկա պահին Եվրոպայում կա լուրջ խնդիր այդ հարցի լուծման առումով»,- նրա խոսքերը մեջբերում է CNN TÜRK հեռուստաալիքը։
Էրդողանը հայտարարել է Զելենսկու հետ պայմանավորվածության ձեռքբերման մասին, որ կկազմակերպի նրա հանդիպումը Պուտինի հետ։