Էրդողանն ու Ալիևը մասնակցել են Վարանդայի (ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայում(ֆիզուլի) մասնակցել են միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:
Նշվում է, որ Էրդողանին այցի ընթացքում ուղեկցում են մի խումբ նախարարներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Էրդողանի աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է նրա և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում, համաձայն թուրքական կողմի տարածած տեղեկատվության, քննարկվելու են երկու երկրների միջև հարաբերությունները, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ:


