Էրդողանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի, Սաուդիան Արաբիայի և Սիրիայի ղեկավարների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առցանց հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Սաուդիան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի և Սիրիայի նախագահ Ահմեդ Շարայի հետ: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Ինչպես հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, Էրդողանը պատմական է որակել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին Թրամփի որոշումը և հավելել, որ այն կարող է նաև օրինակ լինել Սրիայի դեմ պատժամիջոց սահմանած այլ երկրների համար:
Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք շարունակելու են Դամասկոսին աջակցել ահաբեկչական կազմակերպությունների և հատկապես «Իսլամական պետություն» (İŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Բացի այդ Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին և տեղեկացրել, որ այնտեղ բռնությունը կանգնեցնելու նպատակով Թուրքիան շարունակում է քայլեր ձեռնարկել:
«Ժամանակն է վերջ դնել Գազայում առկա հումանիտար աղետին»,- եզրափակել է նա: