շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԵՄ-ն կարող է ամբողջությամբ փակել շուկան ամերիկյան որոշ ապրանքների համար

ԵՄ-ն կարող է ամբողջությամբ փակել շուկան ամերիկյան որոշ ապրանքների համար

ԵՄ-ն կարող է ամբողջությամբ փակել շուկան ամերիկյան որոշ ապրանքների համար՝ ի պատասխան այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի, տեղեկացնում է El País-ը։

Նշվում է, որ Եվրահանձնաժողովը դիտարկում է ոչ միայն սիմետրիկ տուրքեր՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի, որոնք ուժի մեջ են մտնում ապրիլի 2-ից, այլև որոշ ամերիկյան ապրանքների եվրոպական շուկայի ամբողջական փակման հարցը, հայտնում է հրատարակությունը։

El País-ի՝, սակայն, ԵՄ-ում չկա միասնություն. Իտալիան և Ֆրանսիան հանդես են գալիս ավելի զուսպ մոտեցմամբ և պատրաստ չեն դուրս գալ հայելային քայլերից այն կողմ: Միևնույն ժամանակ Եվրամիությունն իր համար ոչ մի «կարմիր գիծ» չի սահմանում՝ ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, գրում է պարբերականը:

  • Կիսվել: