ԵՄ-ն հուսիներին զսպվածության կոչ է անում. Բորել
Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Եվրամիության անունից հուսիներին զսպվածության կոչ է արել: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ-ի կայքից:
Բորելի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛ԵՄ-ն հուսիներին զսպվածության կոչ է անում Կարմիր ծովում և ամբողջ տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու համար՛՛:
Նա հավելել է, որ ԵՄ-ում ողջունում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Կարմիր ծովում հարձակումները դատապարտող 2722 բանաձևի ընդունումը:
Միևնույն ժամանակ Բորելն ընդգծել է պետության իրավունքը՝ պաշտպանելու իր նավերը հուսիների հարձակումներից։


