հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը բանակցություններ են վարել Մերձավոր Արեւելքում պատերազմից խուսափելու համար․ FT

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը բանակցություններ են վարել Մերձավոր Արեւելքում պատերազմից խուսափելու համար․ FT

Միացյալ Նահանգների և եվրոպացի դիվանագետները հրատապ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։ Նրանք փորձում են խուսափել լայնամասշտաբ պատերազմից տարածաշրջանում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո, հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան երեկ՝ հուլիսի 31-ին, «կրիտիկական կարեւոր» բանակցություններ է անցկացրել Թեհրանում։ Նույն օրը Սաուդյան Արաբիայում բանակցություններ է վարել ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգուրքը, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համար:

Ինչպես պարզաբանել են անանուն պաշտոնյաները, քննարկումները կենտրոնացած են եղել Իրանին համոզելու վրա՝ կա՛մ չպատասխանել հարձակմանը, կա՛մ սահմանափակվել «խորհրդանշական գործողություններով»: «Երեկ գիշերվանից բոլորը ճնշում են գործադրում Թեհրանի վրա՝ հակահարված չտալու և իրավիճակը զսպելու համար»,- պարզաբանել է արևմտյան բանակցողներից մեկը։

  • Կիսվել: