երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Իրանի քաղաքացիական հասարակությանը. Կալաս

ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Իրանի քաղաքացիական հասարակությանը. Կալաս

Եվրամիությունը չի ակնկալում Իրանի ղեկավարության անկում, բայց ակտիվորեն աջակցում է տեղի քաղաքացիական հասարակությանը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

Նրա խոսքով՝ պատմության մեջ ռեժիմների անկման բազմաթիվ օրինակներ կան։ Հարցն այն է, թե ինչ տեղի կունենա Իրանում հետագայում:

Ըստ Կալասի՝ Իրանում իշխանության անկման համար անհրաժեշտ է այլընտրանք երկրի ներսում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա նշել էր, որ ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Իրանի դեմ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ հայտարարել է, որ ԵՄ-ն աշխատում է Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ՝ կապված երկրում «բողոքի ակցիաների դաժան ճնշումների հետ»:

  • Կիսվել: