ԵՄ-ն աջակցում է Դանիային. Կալլաս
Եվրամիությունն աջակցում է Դանիային և Գրենլանդիային նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերում: Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նա, մասնավորապես, ասել է. «ԱՄՆ նախագահ Թրամփի՝ շաբաթ օրը հնչեցրած հայտարարությունները աննախադեպ իրավիճակ են ստեղծել։ Մենք պետք է պահպանենք հանդարտությունը և միասնականորեն գործենք»։
Կալլասը նաև ընդգծել է, որ «ինքնիշխանությունը վաճառքի ենթակա չէ»։


