«Եկեք ՆԱՏՕ-ն պատուհանից դուրս չնետենք». Կալլաս
ՆԱՏՕ-ից առանձին Եվրամիության բանակ ստեղծելը չափազանց վտանգավոր կլինի: Այս մասին զգուշացրել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը՝ պնդելով, որ դա կհանգեցնի ճգնաժամային իրավիճակներում հրամանատարական շղթայի խզմանը, տեղեկացնում է Euronews-ը։
Նշվում է, որ նա հայտարարել է, որ ցանկացած ռազմական բնույթի ճգնաժամի դեպքում գերակա խնդիրը պետք է լինի հստակ հրամանատարական կառուցվածքի պահպանումը:
«Եթե դուք արդեն ՆԱՏՕ-ի մաս եք կազմում, չեք կարող ստեղծել առանձին բանակ արդեն իսկ ունեցածից, որովհետև ճգնաժամի ժամանակ ամենակարևորը ենթակարգությունն է, այսինքն՝ ո՛վ է հրաման տալիս, և ու՛մ է հրաման տրվում։ Եվ եթե դուք ունեք եվրոպական բանակ և ՆԱՏՕ-ի բանակ, գնդակը պարզապես ընկնում է աթոռների արանքում, իսկ դա անչափ, անչափ վտանգավոր է։
Ահա թե ինչու՛ եմ ասում, որ մենք պետք է ամրապնդենք եվրոպական պաշտպանությունը, որը նույնպես ՆԱՏՕ-ի մաս է կազմում։ Այն իսկապես համալրում է ՆԱՏՕ-ն։ Եկեք ՆԱՏՕ-ն պատուհանից դուրս չնետենք»:


