կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Եգիպտոսը նույնպես դատապարտում է Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում

Եգիպտոսը նույնպես դատապարտում է Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում

Եգիպտոսը դատապարտել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները՝ դրանք անվանելով Սիրիայի ինքնիշխանության դեմ «աղաղակող ագրեսիա», տեղեկացնում է AP-ը:

Եգիպտոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ երկիրը վճռականորեն դատապարտում է հարձակումն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում կանգնեցնել «սիրիական տարածքներն օկուպացնելու կամ Սիրիայի հյուսիսում ժողովրդագրական իրավիճակը փոխելու ցանկացած փորձ»:

Նշենք, որ Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ անցկացնելու մասին:

  • Կիսվել: