կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Եգիպտոսի նախագահը կայցելի Թուրքիա

Եգիպտոսի նախագահը կայցելի Թուրքիա

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին սեպտեմբերին կայցելի Թուրքիա:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այցի գլխավոր թեման կլինի Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը, կքննարկվեն նաև երկկողմ հարաբերությունները, և տեղի կունենա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ:

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին տեղի էր ունեցել վերջին 12 տարվա ընթացքում Էրդողանի առաջին այցը Եգիպտոս: Երկրների միջև հարաբերությունները կտրուկ վատացել են 2013 թվականին՝ իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կուսակցության նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո, որին Թուրքիան դիտարկում էր որպես դաշնակից։

  • Կիսվել: