Դոնալդ Թրամփը միջամտում է բոլոր երկրների ներքին գործերին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար
Դոնալդ Թրամփը միջամտում է բոլոր երկրների ներքին գործերին: Այս մասին հայտարարել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Քասեմը:
Նա աջակցություն է հայտնել Իրանին, նրա ժողովրդին, ղեկավարությանը և իսլամական հեղափոխությանը՝ ասելով. «Իրանը 1979 թվականից ի վեր անկախ պետություն է, որը հենվում է իր ժողովրդի կարողությունների վրա և ցույց է տալիս արժանապատիվ դիմադրություն, հատկապես՝ իսրայելական օկուպացիային: Իսկ նրանք փորձում են թուլացնել Իսլամական Հանրապետությունը»:
Քասեմը նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է «խանգարել ժողովրդավարական, իսլամական և ազատ կյանքին, բռնագրավել ունեցվածքը, ռեսուրսներն ու նավթը և վերահսկել մարդկանց»:


