Դեռ 4 ամիս կա, պետք է հետևել և հասկանալ, թե ինչ կլինի հետո․ Պեսկովը՝ Բայդենի որոշման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահական ընտրապայքարից դուրս գալու որոշումը։
Պեսկովը նշել է, որ մինչ ընտրությունները դեռևս 4 ամիս կա, և սա երկար ժամանակ է, որի ընթացքում շատ բան կարող է փոխվել․ «Պետք է ուշադրությամբ հետևել, թե ինչ կլինի հետո,-ասել է նա»։